NEOCREDIT
Զանգահարել(+374 10) 55 55 01

Հաճախ տրվող հարցեր

Կարճ պատասխաններ ամենահաճախ տրվող հարցերին։

Որքա՞ն ժամանակում կստանամ պատասխան։
Վարկային հայտի պատասխանը տրամադրվում է 1–2 աշխատանքային օրվա ընթացքում։ Հաստատվելուց հետո վարկը տրամադրվում է առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ կախված վարկատեսակից։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։
Բազային փաթեթը՝ անձնագիր կամ նույնականացման քարտ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ)։ Գրավադրմամբ վարկերի դեպքում ավելանում են գույքի սեփականության և գնահատման փաստաթղթերը։
Ի՞նչ է տարեկան փաստացի տոկոսադրույքը։
Այն ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար՝ ներառելով տոկոսագումարները և բոլոր պարտադիր վճարները՝ սահմանված ժամկետներում կատարելու դեպքում։ Հենց այս ցուցանիշով է ճիշտ համեմատել առաջարկները։
Կարո՞ղ եմ մարել ժամկետից շուտ։
Այո։ Վաղաժամկետ մարումը թույլատրվում է ցանկացած պահի, տույժեր և տուգանքներ սահմանված չեն։ Վարկավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցվում է։
Ի՞նչ է լինում ուշացման դեպքում։
Ժամկետանց գումարի նկատմամբ հաշվարկվում է տույժ՝ օրական 0.13%։ Ուշացման տվյալները 1–3 աշխատանքային օր հետո ուղարկվում են վարկային բյուրո և արտացոլվում ձեր վարկային պատմության մեջ։
Կարո՞ղ եմ վարկ ստանալ առանց գրանցված եկամտի։
Այո, կան անգրավ ծրագրեր՝ առանց գրանցված եկամտի պահանջի։ Այդ դեպքում կիրառվում է ամսական սպասարկման վճար, և որոշումը կայացվում է վարկային պատմության ու ներքին սքորինգի հիման վրա։